«ԱրմենՏել» ընկերությունը հայտարարում է Hi Line ծառայությանը միանալու ակցիայի երկարաձգման մասին![]() 3 սեպտեմբերի 2010 - 15:56 AMT PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը Beeline) հայտարարում է լայնաշերտ ինտերնետ հասանելիության Hi Line ծառայությանը միանալու ակցիայի երկարաձգման մասին: Մինչև 2010թ-ի դեկտեմբերի 31-ը ներկայացնելով միացման հայտ և կնքելով համապատասխան պայմանագիր` հաճախորդները կազատվեն առաջին ամսվա բաժանորդային վարձից, կստանան անվճար ADSL մոդեմ և Hi Line ծառայության միացումը կիրականացվի անվճար: «Մեր ծառայությունն արդեն հասանելի է Հայաստանի 35 քաղաքում: Բնակիչները կարող են միանալ կայուն, որակյալ և ամենակարևորը մատչելի Beeline ինտերնետին առանց որևէ ծախսի: Միասնական օպերատորի առաջարկն իր մեջ ներառում է նաև սոցիալական պատասխանատվության մասնիկ, քանի որ այն նպատակ ունի բարձրացնելու ինտերնետ թափանցելիության մակարդակը երկրում»-, նշեց ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: Ակցիայի պայմանների համաձայն միացումից հետո` առաջին 12 ամսվա ընթացքում, անսահմանափակ սակագնային փաթեթից օգտվող հաճախորդները կարող են անցում կատարել ավելի բարձր արագությամբ անսահմանափակ սակագնային փաթեթների: Եթե բաժանորդն օգտվում է մեգաբայթային սակագնային պլաներից, ապա նա կարող է անցնել դեպի անսահմանափակ սակագնային պլան կամ ավելի մեծ լիմիտով փաթեթ: Hi-Line ծառայությունը հիմնված է ADSL տեխնոլոգիայի վրա, որը թույլ է տալիս սովորական հեռախոսագծով ապահովել ինտերնետ-հասանելիություն: «ԱրմենՏել» ՓԲԸ-ն տրամադրում է այս ծառայությունը 2007 թ-ից: 2010 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ մատուցվող ծառայության աշխարհագրությունն ընդգրկում է Հայաստանի մարզերի 35 քաղաք: ![]() ![]() Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |