Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը բլոգ է բացել![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը Էլեկտրոնային օրագիր կվարի Ինտերնետում: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան մամլո քարտուղար Մարիա Սադոյանը, նախատեսվում է, որ բլոգի լեզուն հասանելի կլինի բոլորի համար, իսկ գրառումները կվերաբերեն դիվանագետին հետաքրքրող տարբեր թեմաների: «Դա չի նշանակում, որ սուր թեմաներ չեն լինի: Չարլզ Լոնսդեյլը մեծ ցանկություն ուներ բլոգ վարելու, նրա համար հետաքրքիր է երկխոսության մեջ մտնել ոչ միայն գործընկերների և դիվանագետների, այլ բնակչության լայն շրջանակների հետ»,-ասել է Մարիա Սադոյանը: Իր առաջին գրառման մեջ, որն արվել է սեպտեմբերի 13-ին, դեսպանը պատմել է Գյումրի կատարծ իր այցելության, Գյումրիի մանկավարժական ինստիտուտի ուսանողների և դպրոցականների հետ հանդիպման մասին: Դեսպանի բլոգը զետեղված է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ կայքի պլատֆորմի վրա, որտեղ իրենց բլոգերն են վարում նախարարության շուրջ 50 աշխատակիցներ, որոնց թվում են նաև Մեծ Բրիտանիայի 20 դեսպաններ: «Սա Անգլիայի կառավարության այն հազվադեպ նախարարություններից մեկն է, որը ողջունում է շփումը բլոգերի ձևաչափում»,-ասել է Մարիա Սադոյանը: ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանությունն առաջին դիվանագիտական ներկայացուցչությունն է երկրում, որը էջ է բացել Facebook սոցիալական ցանցում: Էջին բաժանորդագրվել է 526 մարդ: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |