ՎիվաՍել-ՄՏՍ-ի կանխավճարային բաժանորդները կարող են վավերականության ժամկետի օրերը փոխանակել խոսելաժամանակի հետ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի կանխավճարային բաժանորդները կարող են վավերականության ժամկետի օրերը փոխանակել խոսելաժամանակի հետ

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն իր կանխավճարային բաժանորդներին հնարավորություն է «Նոր րոպեներ» աննախադեպ ծառայության միջոցով քարտի վավերականության ժամկետի օրերն անվճար փոխանակել ներցանցային խոսելաժամանակի հետ:

Վավերականության յուրաքանչյուր 5 օրվա դիմաց կարելի է ստանալ 1 րոպե ներցանցային խոսելաժամանակ` պարզապես հավաքելով *555*պահանջվող րոպեների թիվը# և սեղմելով զանգահարելու կոճակը:

Նախքան փոխանակումը, կարելի է ստուգել քարտի վավերականության օրերի թիվը` ուղարկելով *555*0# հրահանգը: Իսկ փոխանակման արդյունքում ստացված ներցանցային րոպեները կարելի է ստուգել` ուղարկելով *555# հրահանգը, հաղորդում է ՎիվաՍել-ՄՏՍ ՓԲԸ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---