Հայաստանում անցնում է «Armnet Awards» առաջին համահայկական վեբ-մրցույթը

PanARMENIAN.Net - Հայաստանում անցնում է «Armnet Awards» առաջին համահայկական վեբ-մրցույթը: Մրցույթի կազմակերպիչներն են SP Marketing Solutions, Orange Armenia կազմակերպությունները եւ Circle.am կայքը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի բարձր հովանու ներքո: Ինչպես PanARMENIAN.Net ին է հայտնել մրցույթի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Եվա Վորոնցովան, մրցույթի նպատակն է բացահայտել և պարգևատրել լավագույն հայկական ինտերնետային կայքերը: «Armnet Awards» մրցույթին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները՝ գրանցելով իրենց կայքը մրցույթի armnetawards.am. պորտալում Ընթացակարգը նախատեսում է երկփուլ քվեարկություն հանրության և միջազգային ժյուրիի կողմից: Նախագծի շրջանակներում դեկտեմբերի 3-4 տեղի կունենա ինտերնետային տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված կոնֆերանս, որտեղ ելույթ կունենան ինչպես Հայաստանի, այնպես էլ արտասահմանից ժամանած մասնագետներ: Մրցույթը կեզրափակվի մրցանակաբաշխության արարողությամբ:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---