«ԱրմենՏել» ընկերությունը հայտարարում է 0 դրամով USB-մոդեմներ տրամադրելու ակցիայի մեկնարկի մասին

«ԱրմենՏել» ընկերությունը հայտարարում է 0 դրամով USB-մոդեմներ տրամադրելու ակցիայի մեկնարկի մասին

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է 0 դրամով USB-մոդեմներ իրավաբանական անձանց տրամադրելու ակցիայի մեկնարկի մասին: Առաջարկը գործում է շարժական ինտերնետի «Գիշերային» կամ «Անսահմանափակ» սակագնային պլանից օգտվելու տարեկան պայմանագիր կնքող հաճախորդների համար, ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ:

«Ժամանակակից բիզնես-միջավայրում շատ ընկերությունների աշխատակիցներից հաճախ պահանջվում է տեղաշարժվելիս ունենալ ինտերնետ հասանելիություն: Ունիվերսալ օպերատորի նոր առաջարկի շնորհիվ իրավաբանական անձիք կարող են միանալ Beeline անլար շարժական ինտերնետին և ստանալ USB-մոդեմ շահավետ պայմաններով», - նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Շարժական ինտերնետ» ծառայությունը պարզ լուծում է, որը թույլ է տալիս համակարգիչը միացնել Ինտերնետին GPRS, EDGE կամ 3G տեխնոլոգիաներով ամենուր` Beeline բջջային ցանցի ծածկույթում: Դրա համար անհրաժեշտ է միայն Beeline SIM-քարտը տեղադրել USB-մոդեմի մեջ և միացնել այն համակարգչին:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---