Հայաստանի ժամանակակից մեդիա ընկերությունները կծանոթանան VIZRT ընկերության տեխնոլոգիաների հետ29 նոյեմբերի 2010 - 15:08 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ժամանակակից մեդիա ընկերությունները դեկտեմբերի 1-ին «Ինտերնյուսի» գրասենյակում կծանոթանան VIZRT ընկերության տեխնոլոգիաների հետ: Շնորհանդեսն անցկացնում են VIZRT մոսկովյան գրասենյակի ներկայացուցիչները՝ Միխաիլ Սպիրով՝ VIZRT CIS դիզայնի գծով ավագ խորհրդատու, Վիկտոր Շպիլ՝ VIZRT CIS ՏՏ ճարտարապետ, Ալեքսեյ Իսաև՝ VIZRT CIS փոխտնօրեն: VIZRT ընկերության լուծումներ է ներկայացում ժամանակակից հեռարձակողների համար՝ ուղիղ եթերից մինչև շարժական սարքավորումներ։ Իրական ժամանակում գրաֆիկական համակարգեր, մեդիա բովանդակության ղեկավարում, հեռարձակման ավտոմատացման միջոցներ և այլ լուծումներ տեղեկատվության, բիզնեսի, սպորտի և ժամանցի համար։ VIZRT տեխնոլոգիաներից օգտվում են աշխարհի խոշորագույն հեռուստաընկերությունները` CNN, CBS, Fox, BBC և այլն:
![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |