Մեղրիում բացվեց Orange-ի խանութը, իսկ Մեղրիի մերձակա Լեհվազ գյուղում` համակարգչային կենտրոն![]() 29 նոյեմբերի 2010 - 17:06 AMT PanARMENIAN.Net - Orange-ի գերժամանակակից 3G+ ցանցն արդեն հասանելի է Հայաստանի հեռավոր սահմանամերձ բնակավայրերում: Նոյեմբերի 27-ին Մեղրիում տեղի ունեցավ Orange-ի խանութի պաշտոնական բացման արարողությունը, որին ներկա էին Սյունիքի փոխմարզպետ Արա Դոլունցը և Մեղրիի քաղաքապետ Սերգեյ Հայրապետյանը: Այսուհետ այս սահմանամերձ քաղաքի բնակիչները նույնպես կկարողանան օգտվել Orange-ի ծառայություններից : «Մենք կարճ ժամանակահատվածում կառուցել ենք ընդարձակ ցանց և այսօր հպարտությամբ կարող ենք ասել, որ մեր ծառայությունները հասանելի են Հայաստանի բնակչության ավելի քան 93%-ին` ներառյալ հեռավոր և սահմանամերձ բնակավայրերը: Այսօր Մեղրիի բնակիչները նույնպես կարող են օգտվել նորագույն 3G+ տեխնոլոգիաների հնարավորություններից` ակնթարթորեն մուտք ունենալ շարժական ինտերնետ, փաստաթղթեր, երաժշտություն և ֆիլմեր բեռնել մեծ արագությամբ»,- խանութի պաշտոնական բացման արարողության ժամանակ ասաց Orange-ի տնօրեն Բրունո Դյութուան: Մեղրիի այցը շարունակվեց հարևան Լեհվազ գյուղում, որտեղ Orange-ի և «Շեն» բարեգործական կազմակերպության համատեղ ջանքերով հիմնվել է գերարագ ինտերնետով ապահովված նոր համակարգչային սրահ` համայնքային զարգացմանն ուղղված բարեգործական ծրագրի շրջանակներում: Լեհվազ գյուղը, որի 600 բնակիչները մինչ օրս չունեին ինտերնետ հասանելիություն, այսուհետ կկարողանան հաղորդակից լինել գերարագ ինտերնետի ընձեռած հնարավորություններին և մշտապես կապի մեջ լինել ամբողջ աշխարհի հետ ճիշտ այնպես, ինչպես մայրաքաղաքում: Նորաբաց համակարգչային սրահը համալրված է 7 համակարգչով, տպիչ/սկաներով, Orange-ի Flybox երթուղիչով և հարմարավետ կահավորանքով, որը գյուղի բնակիչներին հնարավորություն է տալու ոչ միայն կապի մեջ լինել աշխարհի հետ, այլ նաև մասնակցել համակարգչային դասընթացների: «Որպես հեռահաղորդակցության ընկերություն` մեր առաջնահերթություններից է ինտերնետը և կապի ժամանակակից միջոցները դարձնել հասանելի բոլորին: Համակարգչային սրահները մեր բարեգործական ծրագրերի առանցքում են, քանի որ դրանց միջոցով մենք, համագործակցելով համայնքի հետ, միասնաբար լրացնում ենք հեռահաղորդակցության հնարավորությունները », ասաց Դյութուան: Նախագծի համար Orange-ն ընդհանուր առմամբ տրամադրել է 2 714 000 դրամ, իսկ 1,3 մլն դրամ ներդրել են Շենը և գյուղի համայնքը, հաղորդում է Orange-ի մամլո ծառայությունը: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |