Երևանում տեղի կունենա ժամանակակից մշակումների առևտրայնացման մասին սեմինար 3 դեկտեմբերի 2010 - 14:05 AMT PanARMENIAN.Net - Երևանում դեկտեմբերի 6-7-ը տեղի կունենա «Նորարարական քաղաքականությունը և գիտական գործունեության արդյունքների առևտրայնացումը» ռուս-հայկական սեմինար-ցուցահանդեսը: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ին Հայաստանում «Ռուսհամագործակցության» դաշնային գործակալության ներկայացուցչությունը, միջոցառման ընթացքում քննարկվելու են հարցեր` կապված ժամանակակից մշակումների առևտրայնացման և առաջխաղացումների ոլորտում համագործակցության արդյունավետության բարձրացման հետ: Միջոցառման կազմակերպիչներն են` ՌԴ կրթության և գիտության նախարարությունը և Երևանի գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը: Սեմինար-ցուցահանդեսին մասնակցելու են նաև մասնագետներ Ռուսաստանից, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական հանձնաժողովի նախագահ Սամվել Հարությունյանը և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |