Beeline մարզային սակագնային փաթեթներին միացող բաժանորդները կստանան բոնուսային րոպեներ, SMS և MMS

Beeline մարզային սակագնային փաթեթներին միացող բաժանորդները կստանան բոնուսային րոպեներ, SMS և MMS

PanARMENIAN.Net - Մինչև 2011 թվականի հունվարի 15-ը Beeline մարզային կանխավճարային սակագնային փաթեթներին միացող հաճախորդները հաջորդող երեք ամիսների ընթացքում կստանան 333-ական անվճար ներցանցային րոպեներ համանուն մարզից զանգահարելու համար, 33-ական անվճար ներցանցային SMS և 33-ական անվճար ներցանցային MMS:

«Սակագնային փաթեթներն աննախադեպ հնարավորություն են ընձեռում շփվելու Beeline բջջային ցանցում` չմտածելով խոսակցության տևողության մասին: Բոնուսային րոպեներով և հաղորդագրություններով շփումը Beeline ցանցում կդառանա էլ ավելի հարմարավետ և մատչելի», - նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Արագածոտն», «Արարատ», «Արմավիր», «Վայոց Ձոր», «Գեղարքունիք», «Կոտայք», «Լոռի», «Սյունիք», «Տավուշ» և «Շիրակ» մարզային սակագնային փաթեթները հնարավորություն են տալիս համանուն մարզից կատարել զանգեր Beeline բջջային ցանցում ընդամենը 9 դրամով` անկախ խոսակցության տևողությունից: Վճարը գանձվում է միայն հաջողված զանգի դիմաց: Եթե բաժանորդը գտնվում է իր տարածաշրջանից դուրս, ապա Beeline ցանցում ելքային զանգի մեկ րոպեի արժեքը կկազմի 19 դրամ:

Մարզային սակագնային փաթեթի բաժանորդների համար դեպի Հայաստանի և ԼՂՀ-ի ֆիքսված և այլ բջջային ցանցեր զանգի մեկ րոպեի արժեքը 39 դրամ է: Beeline ցանցի ներսում ելքային մեկ SMS հաղորդագրության արժեքը 9 դրամ է, իսկ դեպի այլ, այդ թվում միջազգային օպերատորների ցանցեր` 20 դրամ: Բջջային ինտերնետի սակագինը 1 ՄԲ դիմաց 29 դրամ է:

Մարզային սակագնային փաթեթի SIM-քարտ կարելի է ձեռք բերել տվյալ մարզի Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներից: Քարտի արժեքը 400 դրամ է, ընդ որում, այդ գումարն ամբողջությամբ մուտքագրվում է բաժանորդի հաշվին: Այլ սակագնային փաթեթներից դեպի մարզային սակագնային փաթեթ անցման արժեքը 300 դրամ է: Մարզային սակագնային փաթեթների միջև անցումները փակ են, հաղորդում է «ԱրմենՏել» ՓԲԸ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---