Լիտվական «Մեդիաֆոն» ընկերությունը հետաքրքրված է հայկական շուկայով![]() 15 դեկտեմբերի 2010 - 16:14 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը դեկտեմբերի 15-ին ընդունել է Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գեդրիուս Ապուոկասին և «Մեդիաֆոն» ընկերության ներկայացուցիչ Կազիմերաս Ռատիվիլովիչյուսին: Կ.Ռատիվիլովիչյուսը մանրամասն ներկայացնելով ընկերության առանձնահատկությունները հայտնել է, որ ծառայության ներմուծման մեջ մասնագիտացած «Մեդիաֆոն» ընկերությունը հետաքրքրված է հայաստանյան շուկայով և առաջարկում է իրականացնել բիզնես ծրագիր: Նախարար Մ.Վարդանյանն ընկերության ներկայացուցչին առաջարկել է նախարարության հետ համատեղ քննարկել հարցը և ծառայության վերաբերյալ ներկայացնել մանրամասն փաթեթ, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |