Orange Armenian-ն մտադիր է 30 տոկոսով ավելացնել 3G ցանցերի թողունակությունը18 հունվարի 2011 - 17:56 AMT PanARMENIAN.Net - Առաջիկա ամիսներին Orange Armenian-ն մտադիր է 30 տոկոսով ավելացնել 3G ցանցերի թողունակությունը: Այդ մասին լրագրողներին է հայտարարել Orange Armenian-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան: Մինչդեռ, Ինտերնետում օգտվողների հաղորդագրություններ են հայտնվել այն մասին, որ Orange-ի տրամադրած Ինտերնետի արագությունը նվազում է մինչև 20 Կբիտ/ վ, հայտարարված 7 Մբիտ/ վ փոխարեն, ընդ որում կապի որակը վատանում է երեկոյան ժամերին: Ըստ Դյութուայի, որոշ տեխնիկական խնդիրներ կարող են ունենալ առանձին օգտվողներ, սակայն ցանցն ընդհանուր առմամբ կայուն է աշխատում: «Մենք մեր բաժանորդներին հնարավորություն ենք տալիս երկու շաբաթվա ընթացքում անվճար փորձարկել մոդեմը և նրանք կարող են հրաժարվել այդ ընթացքում ընկերության ծառայություններից: Սակայն միայն վերջին ամսում բաժանորդների քանակի կրկնապատկումը վկայում է այն մասին, որ մենք կապի առումով խնդիրներ չունենք»,-ասել է Դյութուան: Ընկերության մամլո քարտուղար Լիլիթ Մարտիրոսյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ բողոքների քանակի աճ կապի որակի վերաբերյալ չի գրանցվել: »Մենք ունենք փոխհատուցման համակարգ, եթե մեր աշխատակիցներն իրականում կապի բացակայություն են գրանցում բաժանորդի մոտ»,-ասել է Մարտիրոսյանը: Սարքը վաճառքում կհայտնվի մեկ տարվա ընթացքում Այս տարվա Բարքեմփի պաշտոնական հashtag-ն է #BarcampEvn12 Հաղթողները կպարգևատրվեն հոկտեմբերի 1-ին, յուրաքանչյուր հաղթող կստանա դիպլոմ և դրամական պարգև Այդ բնակավայրերի բնակիչներն ապահովված կլինեն թվային ֆիքսված կապով և լայնաշերտ ինտերնետի ծառայություններով |