Չի բացառվում , որ «Արմավիայի» ուղևորները կկարողանան ինքնաթիռում օգտվել բջջային և ինտերնետ կապից

Չի բացառվում , որ «Արմավիայի» ուղևորները կկարողանան ինքնաթիռում օգտվել բջջային և ինտերնետ կապից

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային փոխադրող «Արմավիա» ընկերությունը դիտարկում է բջջային և ինտերնետ կապի տրամադրման հնարավորությունն իր ինքնաթիռներում, սակայն ոչ առաջիկա ամիսներին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է ասել «Արմավիայի» մամլո քարտուղար Նանա Ավետիսովան:

Մինչդեռ ՌԴ «ՄեգաՖոն» օպերատորը սահմանել է «Աէրոֆլոտի» ինքնաթիռներում բջջային կապի սակագները: Ինչպես հայտնում են ռուսական ԶԼՄ-ները, հղում անելով օպերատորի մամլո ծառայությանը, SMS -հաղորդագրությունների արժեքը 10 ռուբլի է, GPRS-ը՝ 44 ռուբ. 100 Կբյատի համար: Ձայնային կապի սակագինը կլինի հավանաբար 74 ռուբ. 1 րոպեի դիմաց: Ձայնային ծառայություններ ինքնաթիռներում դեռ չեն մատուցվում: «Աէրոֆլոտն» ու «ՄեգաՖոնը» հայտարարել են ավիաուղևորների համար բջջային կապի տրամադրման մասին 2010թ. դեկտեմբերի 24-ին: Մինչ հունվարի ավարտը այդ ծառայություններն անվճար կլինեն, իսկ փետրվարի 1-ից կգործեն հաստատված սակագները:

 Ուշագրավ
Սարքը վաճառքում կհայտնվի մեկ տարվա ընթացքում
Այս տարվա Բարքեմփի պաշտոնական հashtag-ն է #BarcampEvn12
Հաղթողները կպարգևատրվեն հոկտեմբերի 1-ին, յուրաքանչյուր հաղթող կստանա դիպլոմ և դրամական պարգև
Այդ բնակավայրերի բնակիչներն ապահովված կլինեն թվային ֆիքսված կապով և լայնաշերտ ինտերնետի ծառայություններով