Turk 1923 խմբի գրոհները օտարերկրյա կայքերի վրա կարելի է նախապատրաստում համարել ապրիլի 24-ին![]() ![]() PanARMENIAN.Net - Թուրքական Turk 1923 հաքերների խմբի գրոհները օտարերկրյա կայքերի վրա նախապատրաստում են ապրիլի 24-ին: Երևանում կայացած մամլո ասուլիսում նման կարծիք է հայտնել Smart Tech ընկերության տեղեկատվական անվտանգության գծով տնօրենի տեղակալ Ռուբեն Մուրադյանը: «Ցանցում առաջին անգամ է նման լայնածավալ գրոհ ձեռնարկվում Հայաստանի դեմ Թուրքիայի, ոչ թե Ադրբեջանի կողմից և դա ազդանշան է ապրիլի 24-ից առաջ»,-ասել է նա: Ըստ նրա, հաքերների հայտնի Turk 1923 խումբը գործում է համակարգված, նա կոտրել է շուրջ 96 հազար կայք: Ըստ Ռուբեն Մուրադյանի, կոտրված կայքերի մասին տեղեկությունները կասկածելի են, սակայն ստուգել դա անհնար է: Միևնույն ժամանակ, անվտանգության գծով փորձագետ Տիգրան Քոչարյանը հայտարարել է լրագրողներին, որ գրոհները պետք է որ հակառակ ազդեցությունն ունենան՝ կոտրված կայքերի սեփականատերերը կարող են սատարել Հայաստանին: Նա նշել է նաև, որ հաքերական գրոհները խաղաղ պայմաններում որակվում են որպես «խուլիգանություն» և մեծ վնաս չեն տալիս: Իսկ, օրինակ Հարավային Օսեթիայում 2008թ. պատերազմի ժամանակ վրացական և ռուսական կայքերի գրոհները տեղեկատվական շրջափակում էին առաջացնում: Ինչպես հայտնել է թուրքական Internet Haber պարբերականը, թուրքական Turk 1923 հաքերների խումբը կոտրել է շուրջ 6700 օտարերկրյա կայք, որտեղ հիշատակվել է Հայոց ցեղասպանությունը, իսկ չկոտրված կայքերում զետեղվել են Ցեղասպանությունը ժխտող հաղորդագրություններ թուրքերեն ու անգլերեն լեզուներով: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |