Առաջատար սոցիալական ցանցերը և որոնողական համակարգերը հրաժարվում են ծխախոտի գովազդից24 փետրվարի 2011 - 16:47 AMT PanARMENIAN.Net - Միջազգային որոնողական Google, Yahoo, Bing համակարգերը, Facebook, «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցերը, տեսահոսթինգ YouTube-ը, eBay-ը հրաժարվել են ծխախոտի գովազդից: Ինչպես հայտնում է ՌԲԿ-Ուկրաինան, ԱՊՀ խոշորագույն «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցի հիմնադիր Պավել Դուրովը հայտնել է, որ 2011թ. մարտի 31-ից հրաժարվելու է ալկոհոլային արտադրանքից և ծխախոտի գովազդից: Ըստ ԱՀԿ-ի, մոտ 17 եվրոպական երկրներ արդեն արգելել են ծխախոտի գովազդն Ինտերնետում՝ ներառյալ Հայաստանը, Ավստրիան, Խորվաթիան, Կիպրոսը, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Գերմանիան, Հունաստանը, Հունգարիան, Իտալիան, Լատվիան, Պորտուգալիան, Ռումինիան, Սլովենիան, Իսպանիան, Մակեդոնիան, Թուրքիան: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |