ՀՀ ՊՆ-ում տեղի է ունեցել նորացված կայքի շնորհանդեսը![]() 25 փետրվարի 2011 - 15:05 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 25-ին Հայաստանի պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել ՊՆ նորացված կայքի (www.mil.am) շնորհանդեսը: «Մենք նպատակ ունեինք ավելացնել մեր տեղեկատվական զինանոցը, կիրառել նորագույն տեխնիկական միջոցներ և աշխատանքի ոճ»,- կայքի շնորհանդեսի ժամանակ հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նա նշել է, որ կայքը նորացնելիս հաշվի են առնվել Հայաստանում վերջերս անցկացված մյուս պաշտոնական գերատեսչությունների կայքերի ուսումնասիրությունները, և ՊՆ կայքը համապատասխանում է առաջադեմ միջազգային չափանիշներին: Նախարարի խոսքերով, նորացված կայքը կոչված է առավելագույն տեղեկատվություն տալ Հայաստանի պաշտպանական ոլորտի մասին և ամրապնդել բանակ-հասարակություն կապն ինտերակտիվ միջոցներով: Օհանյանը հավելել է, որ դա միայն ճանապարհի սկիզբն է, և հետագայում նախատեսում են նոր միջոցներ գտնել տեղեկատվությունն ավելի հասանելի դարձնելու համար` օգտագործելով ինտերնետը, բլոգերը և սոցիալական ցանցերը: Իր հերթին, կայքի աշխատանքային խմբի ներկայացուցիչ Հայկ Հարությունյանը հաղորդել է, որ կայքի դիզայնը լիովին փոխված է, այն ավելի մատչելի է օգտագործողների համար և կազմված է 3 մասերից` պաշտոնական լրահոս, տեղեկատվություն ռազմագիտական և ռազմակրթական հաստատությունների մասին և տեղեկատվական ռեսուրս-կենտրոն: Հղումներ թեմայով. ![]() ![]() Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |