Synopsys Armenia-ն կուսուցանի Եվրոպական տարածաշրջանային կրթական ակադեմիայի ուսանողներին![]() 25 փետրվարի 2011 - 16:26 AMT PanARMENIAN.Net - Synopsys Armenia-ն համագործակցության մասին պայմանագիր կկնքի Եվրոպական տարածաշրջանային կրթական ակադեմիայի հետ: Ինչպես լրագրողներին ասաց Synopsys Armenia ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը, ուսուցումը կիրականացվի Synopsys-ի կրթական բաժնի բազայի հիման վրա: Այսպիսով, ընկերությունը պայմանագիր կկնքի Հայաստանի հինգերորդ տեխնիկական բուհի հետ: Ընկերությունում արդեն ուսանում են Հայաստանի Պետական ճարտարագիտական համալսարանի, Երևանի պետական համալսարանի, Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի և Ամերիկյան համալսարանի ուսանողները: Եվրոպական տարածաշրջանային կրթական ակադեմիան միջպետական բուհ է, որը ստեղծվել է եվրոպական պետությունների մի շարք ուսումնական հաստատությունների հետ պայմանագրերի և համաձայնագրերի հիման վրա: Բուհը հիմնադրվել է Երևանում 2001 թվականի հոկտեմբերի 15-ի կառավարական որոշման հիման վրա: Synopsys Armenia-ն ներդրումներ է կատարում տեղի ՏՏ-կրթության մեջ` համագործակցելով Հայաստանի հիմնական բուհերի հետ, որտեղ Synopsys Armenia-ի ծրագրով ուսում են ստացել արդեն ավելի քան 400 ուսանողներ: Ներկա պահին Synopsys Armenia-յում 220 հոգի են ուսանում` հիմնականում ՀՊՃՀ ուսանողներ: Ծրագրի շրջանավարտների մեծամասնությունը Synopsys-ի աշխատակիցներ են դառնում: ![]() ![]() Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |