«ԱրմենՏել»-ը գործարկում է «Mail Հոսթինգ» ծառայությունը

«ԱրմենՏել»-ը գործարկում է «Mail Հոսթինգ» ծառայությունը

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերությունը գործարկում է “Mail Հոսթինգ” փորձնական-կոմերցիոն ծառայությունը։ «ԱրմենՏել»-ի սերվերներում էլեկտրոնային փոստային ծառայությունը կազմակերպելու առաջարկից կարող են օգտվել ընկերության կորպորատիվ հաճախորդները։ Էլեկտրոնային փոստի հասցեների քանակն անսահմանափակ է:

Մեկ փոստային արկղի սպասարկման ամսեկան բաժանորդային վճարը կազմում է 50 դրամ (ներառյալ ԱԱՀ):

«Փետրվարին մենք սկսեցինք մատուցել կայքերի հոսթինգ ծառայությունն, այսօր արդեն հայտարարում ենք փոստային հոսթինգ ծառայության մեկնարկի մասին: Կապի ծառայությունների և լրացուցիչ առաջարկների ցանկի ընդլայնումը դարձնում են մեր ծառայություններն ավելի հարմարավետ և գրավիչ», - ասում է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Ինչպես ասվում է ընկերության հաղորդագրության մեջ, «Mail Հոսթինգ» ծառայությունը հնարավորություն է տալիս ստանալ որոշակի տիրույթ «ԱրմենՏել» ընկերության սերվերներում, ներառում է փոստային արկղի կառավարման զանազան միջոցներ, SMTP, POP3 և IMAP արձանագրությունների ապահովում, փոստային արկղի բովանդակության պահեստավորման հնարավորություն, ինչպես նաև գրանցվողը կարող է ընտրել ցանկացած դոմենի անուն փոստային արկղի համար։

 Ուշագրավ
Սարքը վաճառքում կհայտնվի մեկ տարվա ընթացքում
Այս տարվա Բարքեմփի պաշտոնական հashtag-ն է #BarcampEvn12
Հաղթողները կպարգևատրվեն հոկտեմբերի 1-ին, յուրաքանչյուր հաղթող կստանա դիպլոմ և դրամական պարգև
Այդ բնակավայրերի բնակիչներն ապահովված կլինեն թվային ֆիքսված կապով և լայնաշերտ ինտերնետի ծառայություններով