Հայաստանում «Օդնոկլասնիկին» ունի շուրջ 450.000 օգտագործող, իսկ Facebook-ը` 90.000

PanARMENIAN.Net - Հայաստանում շուրջ 450.000 մարդ օգտվում է «Օդնոկլասնիկի» սոցցանցից և շուրջ 90.000` Facebook-ից: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր Արթուր Աթանեսյանը: «Սակայն, հետաքրքիրն այն է, որ Facebook-ում հայ օգտագործողներն ավելի ակտիվ են, քան «Օդնոկլասնիկիում»,- ասել է նա:

Այդ առումով հայ փորձագետը նշել է, որ «Օդնոկլասնիկիից» օգտվում են ավելի պարզունակ մտածողությամբ մարդիկ: «Facebook-ում հետաքրքիր լինելու համար մարդը պետք է ունենա թեկուզ ինչ-որ սոցիալական կարգավիճակ»,- ասել է Աթանեսյանը և հավելել, որ յուրաքանչյուր կես տարին մեկ Facebook-ի օգտագործողների թիվն ավելանում է 5000 հազարով: Նա նաև նշել է, որ Facebook-ում հայ օգտագործողների 40 տոկոսը 18-24 տարեկան մարդիկ են, 30 տոկոսը` 25-34 տ:

Աթանեսյանը, խոսելով ընդհանուր իրավիճակի մասին, հայտարարել է, որ տարածաշրջանի այլ երկրների համեմատ Հայաստանը բավական պասիվ է սոցիալական ցանցերում: «Մենք գտնվում ենք 124-րդ տեղում, իսկ Վրաստանը և Ադրբեջանը գտնվում են համապատասխանաբար 86-րդ և 96-րդ տեղերում»,- ասել է նա և հավելել, որ Թուրքիան գտնվում է 4-րդ տեղում:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---