Google-ի ապրիլմեկյան կատակները կարող են դառնալ իրականություն![]() ![]() PanARMENIAN.Net - Երեկ ՏՏ բոլոր լուսաբանողները գրում, քննարկում և խոսում էին Google-ի նոր Gmail motion գործիքի մասին։ Պարզվում է Google-ցիները մեծ հումոր ունեն։ Հոլովակը, որը ներկայացնում էր Gmail motion-ի օգտագործման եղանակը, զվարճալի էր և առաջին հայացքից անհավանական՝ մարմնի շարժումներով կառավարել ողջ Gmail-ը՝ գրել նոր նամակ, պատճենել, ջնջել և այլն։ Հոլովակում լուրջ խոսող մասնագետները թվում էր, թե տեղյակ չեն, որ Gmail motion-ը կատակ է։ Նման հոլովակ ստեղծելը մեծ աշխատանք և ժամանակ է պահանջում։ Google-ի մյուս հումորներից էր Google Mobile Blog-ի հայտարարած նոր ծրագրի թողարկումը՝ Meow Me Now-ն։ Ինչպես նշված էր բլոգում, այս ծրագիրը հնարավորություն է տալիս GPS-ի միջոցով Google քարտեզում գտնել մոտակայքում գտնվող բոլոր մոլորված կամ պարզապես անցնող կատուներին։ Անհրաժեշտ է միայն ասել «մյաու՜» և հեռախոսը կընդունի հրամանը։ Google-ի երկու կատակներն էլ վերաբերում էին մարդու ֆիզիկական գործողություններին՝ շարժում ու ձայն և տեխնիկան ամեն ինչ կհասկանա։ Միգուցե շատերը դեռ շարունակում են ծիծաղել Google-ի հումորների վրա, սակայն շատ հավանական է, որ մի քանի տարի հետո թե՛ Google motion-ը և թե՛ Meow Me Now-ն դառնան իրական գործող ծրագրեր։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |