«ԱրմենՏել»-ը գործարկել է նոր «Mix » կանխավճարային սակագնային փաթեթը

«ԱրմենՏել»-ը գործարկել է նոր «Mix » կանխավճարային սակագնային փաթեթը

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերությունը հայտարարում է նոր «Mix» կանխավճարային սակագնային փաթեթի գործարկման մասին:

Նոր փաթեթում սահմանված է միասնական, շահավետ սակագին` զանգերի, հաղորդագրությունների և շարժական ինտերնետի համար: Սակագնային փաթեթի ներսում ելքային զանգի մեկ րոպեի, SMS կամ MMS հաղորդագրության, ինչպես նաև ուղարկած/ստացած տվյալների 1ՄԲ գինը կազմում է 4.99 դրամ:

«Նոր սակագնային փաթեթում միավորված են կապի բոլոր տեսակների ամենագրավիչ սակագները: Այն, առաջին հերթին, հասցեագրված է երիտասարդներին, ովքեր մեր դիտարկումներով, նախընտրում են օգտվել շարժական ինտերնետից` թողնել հաղորդագրություններ սոցիալական ցանցերում, ծանոթանալ նորություններին և այլ: Մենք համոզված ենք, որ տվյալների փոխանցման աննախադեպ ցածր սակագինը, զանգերի և հաղորդագրությունների մատչելի գների համադրությամբ, կուրախացնի մեր բաժանորդներին` տալով նրանց հաղորդակցման ավելի մեծ ազատություն», - նշեց «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Mix» ՍՓ դեպի Beeline բջջային և ֆիքսված ցանցեր, ինչպես նաև դեպի ՀՀ և ԼՂՀ այլ բջջային ցանցեր ելքային զանգի մեկ րոպեի արժեքը կազմում է 29.99 դրամ: Ելքային SMS և MMS հաղորդագրության արժեքը դեպի Beeline և ՀՀ այլ բջջային ցանցեր կազմում է 8.99 դրամ:

«Mix» ՍՓ բաժանորդներին հասանելի են «Բալանսի փոխանցում» ծառայությունը և «Beeline Բոնուս» ծրագիրը:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---