ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանում ներկայացնում է BlackBerry Torch 9800 սմարթֆոնը

ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանում ներկայացնում է BlackBerry Torch 9800 սմարթֆոնը

PanARMENIAN.Net - Այսուհետ ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում կարելի է ձեռք բերել նաև BlackBerry Torch 9800 սմարթֆոնը:

Միաժամանակ ստեղնաշարի և սենսորային կառավարմամբ այս սմարթֆոնը գործում է BlackBerry 6 օպերացիոն համակարգով, որն ապահովում է տարբեր վեբ կայքերի միաժամանակյա օպտիմալ դիտման, ունիվերսալ որոնման և մի շարք այլ հնարավորություններ:

Ինչպես հայտել են PanARMENIAN.Net ին ՎիվաՍել-ՄՏՍ-ից, BlackBerry Torch 9800-ն արժե 314000 դրամ: ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Յունիբանկի» համագործակցության շրջանակներում այս մոդելը ևս կարելի է ձեռք բերել ապառիկ:

Ապառիկ վաճառքի պայմաններով կանխավճարը կազմում է 31 400 դրամ: 12 ամիս սպառման պայմաններում ամսական վճարը կազմում է 25 909 դրամ, 18 ամսվա դեպքում` 18 032 դրամ, 24 ամսվա դեպքում` 14 109 դրամ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---