HP-ն ներկայացնում է նոր անլար մկնիկ Wi-Fi միացումով

HP-ն ներկայացնում է նոր անլար մկնիկ Wi-Fi միացումով

PanARMENIAN.Net - HP-ն ներկայացրել է իր նոր անլար աքսեսուարները Wi-Fi միացումով, հայտնում է HP news-ը։

Այս բացառիկ HP Wi-Fi® Mobile Mouse-ը հնարավորություն է տալիս օգտագործողներին հանգիստ աշխատել առանց լարերի խճճումների։

«HP-ն առաջարկում է իր օգտագործողներին աքսեսուարների լայն տեսականի, որոնք հեշտ է օգտագործել WiFi կապով»,- ասել է Սկոթ Պապպանը, HP ընկերության աքսեսուարների և անձնական համակարգերի խմբի տնօրենը։

Նոր Wi-Fi® Mobile մկնիկը առաջին մկնիկն է, որը միանում է համակարգչին արագ և հեշտորեն շնորհիվ Wi-Fi ընդունիչի։ Այն հուսալի է և ամեն օգտագործման ժամանակ այն ավտոմատ, առանց այլ անլար սարքերի միջամտության, միանում է Wi-Fi կապին։

HP Wi-Fi® Mobile մկնիկը նաև ապահովում է մարտկոցի 9 ամսվա կյանք, 5 կոճակ, որոնք թույլ են տալիս օգտագործողին կտրել (cut), տեղադրել (paste), ետ դառնալ (undo) և վերադառնալ (redo), ունի նաև գալար (scroll) և այլ հարմարություններ։ HP Wi-Fi Mobile մկնիկը ԱՄՆ-ի խանութներում հասանելի կլինի հունիսին և կարժենա մոտ 50 ԱՄՆ դոլար:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---