«Orange Armenia»-ի նորարարության մրցույթի հաղթողը կմեկնի Ֆրանսիա աշխատանքային պրակտիկայի![]() ![]() PanARMENIAN.Net - Այսօր «Orange Armenia» ընկերությունը հայտարարեց հայ ուսանողների շրջանում 2011թ-ի նորարարության մրցույթի հաղթողի անունը: Լավագույնն է ճանաչվել ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի 4-րդ կուրսի ուսանող Դավիթ Վարդանյանը: Դավիթ Վարդանյանը ներկայացրել էր էլեկտրոնային քվեարկության նախագիծ: «Լուծումներ եմ տվել էլեկտրոնային քվեարկության իրականացման ամբողջ ընթացքի հետ կապված՝ մասնավորապես պաշտպանության: Քանի որ նախագիծը դեռ իրականացված չէ, հստակ պատկերացում չկա թե ինչ տեսքով է լինելու այն: Ես ներկայացրել եմ, թե ինչ խնդիրներ են առաջ գալու և դրանց համար ինչ լուծումներ կարելի է կիրառել»,- պատմեց Դավիթ Վարդանյանը: Դավիթ Վարդանյանը որպես հաղթող կմեկնի Ֆրանսիա՝ 6-ամսյա վարձատրվող պրակտիկայի Orange-ի գիտահետազոտական լաբորատորիաներից մեկում՝ աշխատելու նորարարական նախագծերի վրա: Orange-ի հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Մարտիրոսյանը նշեց, որ չի բացառում, որ նախագիծը կարող է կյանքի կոչվել. «Չենք կարող խոստանալ, սակայն հնարավոր է, որ նախագիծն իրականացվի: Մենք առաջարկելու ենք գտնել այլ նախագիծ Orange-ի լաբորատորիաների պրակտիկայի թեմաների ցանկից և աշխատել դրա վրա: Դավիթը կունենա անմիջական ղեկավար: Նա վարձատրվելու է պրակտիկայի համար»: Օրանժը հավանել է նաև մեկ այլ ուսանողի նախագիծ, ում հնարավորություն կտա աշխատանքային պրակտիկա անցնել «Orange Armenia»-ում: Դա ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի մագիստրանտ Գևորգ Պողոսյանն է: Նա ներկայացրել էր նախագիծ կարճ հաղորդագրությունների կիրառման նոր մոտեցման վերաբերյալ: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |