Հայաստանում մեկնարկել է այլընտրանքային կրթության նոր ձևաչափ առաջարկող «Kinderwall» նախագիծը![]() 2 հունիսի 2011 - 14:49 AMT PanARMENIAN.Net - Մեկնարկել է այլընտրանքային կրթության նոր ձևաչափ առաջարկող «Kinderwall» նախագիծը: Այս մասին տեղեկացնում են ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունից։ «Kinderwall» նախագծի շրջանակում, Սյունիքի մարզի Գորայք գյուղում գյուղապետարանի պատի մեջ տեղադրվել է 2 համակարգչային տերմինալ, որոնց միջոցով գյուղի երեխաները կարող են մուտք գործել կրթական կայքեր, օգտվել տարբեր համակարգչային ծրագրերից և ուսուցանող խաղերից: Նախագիծը նախատեսված է 6-12 տարեկան երեխաների համար։ «Kinderwall»-ի նպատակն է Հայաստանում ներկայացնել նոր ձևաչափ. երեխաներին բաց խաղահրապարակի ձևով տրամադրել անսահմանափակ համակարգչային հասանելիություն` խթանելով նրանց ինքնուսուցման և բացահայտելու ունակությունները: Ինտերնետ տերմինալը հետազոտելու այսօրինակ մեթոդը երեխաներին հնարավորություն է տալիս ձեռք բերել և զարգացնել «խնդիրների լուծման» և «կրիտիկական մտածելակերպի» հմտություններ: Նախագծի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը։ ՎիվաՍել-ՄՏՍ-ը մինչև 2 մեգաբիթ արագությամբ ինտերնետով ապահովելու է տերմինալների 24 ժամ աշխատանքը։ Ծրագիրը 2,5 միլիոն դրամով ֆինանսավորել է «Գորայք» գյուղում մասնաճյուղ ունեցող «Գեոթիմ» ընկերությունը, որը մինչ այդ գյուղում իրականացրել է տարբեր սոցիալական ծրագրեր։ Պիլոտային նախագծի արդյունքները կամփոփվեն երեք ամսից: Դրա արդյունավետության դեպքում նախատեսվում է նման ծրագիր մշակել հայաստանյան ևս 150 գյուղի երեխաների համար: «Kinderwall»-ի գաղափարը հորինել էր հնդիկ պրոֆ.Միտրան։ Ըստ նրա հաշվարկների, եթե Հնդկաստանի տարբեր քաղաքներում պատի մեջ տեղադրվի ինտերնետին միացված համակարգիչ, ապա 5 տարվա ընթացքում 500 միլիոն 6-12 տարեկան երեխա կունենա համակարգչից և ինտերնետից օգտվելու նվազագույնից ավելի բարձր գիտելիքներ։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |