Օպերա Սոֆթվերի ներկայացուցիչները BarCamp Yerevan 2011-ին հանդես կգան 2 ներկայացումով և մեկ սեմինարով

Օպերա Սոֆթվերի ներկայացուցիչները BarCamp Yerevan 2011-ին հանդես կգան 2 ներկայացումով և մեկ սեմինարով

PanARMENIAN.Net - BarCamp Yerevan 2011-ին մնացել է 2 օր։ Կազմակերպիչները վաղն արդեն սկսում են նախապատրաստել չկոնֆերանսի անցկացման տարածքի հարմարությունները։

Արդեն հայտնի է, թե հատուկ հյուրերից Օպերա Սոֆթվեր ընկերության երկու ներկայացուցիչներն ինչ ներկայացումներով հանդես կգան։

ԲարՔեմփի կազմակեչպիչներից Արփինե Գրիգորյանը տեղեկացրեց PanARMENIAN.Net ի թղթակցին, որ BarCamp Yerevan 2011-ի ընթացքում Օպերա Սոֆթվեր ընկերությունից ստանդարտների տնօրեն Չարլզ ՄքՔեթիՆևիլը կանցկացնի սեմինար բաց վեբ-ստանդարտների օգտագործմամբ վեբ-նախագծերի ստեղծման վերաբերյալ:

«Նա կպատմի այն մասին, թե ինչ պետք է հաշվի առնել տարբեր պլատֆորմների վրա աշխատող ծրագրերի ստեղծման ժամանակ, որպեսզի դրանք հավասարապես լավ աշխատեն սովորական և պլանշետային համակարգիչների, հեռախոսների, հեռուստացույցների և ինտերնետին միացվող այլ սարքերի վրա»,-ասաց Արփինե Գրիգորյանը։

Ինչպես նշեց նա մասնակցությունը սեմինարին ազատ է և առավել օգտակար կլինի նրանց համար, ովքեր արդեն մի քիչ ծանոթ են HTML-ին և JavaScript-ին: Բացի այդ, Չարլզ ՄքՔեթիՆևիլը ելույթ կունենա «Ժամանակակից վեբ-ստանդարտների մոգությունը» ներկայացումով, որի ժամանակ կպատմի, թե ինչպես HTML, CSS և Java և այլ բաց պլատֆորմների և գործիքների շնորհիվ կարելի է ստեղծել բարդ պարունակություն, որի համար մինչ այժմ օգտագործվում էր ծանր գրաֆիկա և Flash:

Իսկ Օպերա Սոֆթվերի հաղորդակցությունների գծով մենեջեր Վլադիմիր Իսաևը կներկայացնի շնորհանդես «Բջջային ինտերնետ՝ Օպերա Մինիի փորձը» թեմայով։

BarCampYerevan 2011-ը կկայանա հունիսի 4-5-ը Հայաստանի Ամերիկյան համալսարանում։ BarCampYerevan 2011-ի պաշտոնական թեգն է #barcampevn11.

Այս տարի BarCamp Yerevan-ին աջակցում են «ԱրմենՏել» ըկերությունը, «Ինտերնյուս» մամուլի աջակցման ՀԿ-ն՝ USAID-ի ֆինանավորմամբ և «Դիիմ Քոմյունիքեյշնզ» ընկերությունը, Opera Software ընկերությունը և PanARMENIAN Media-ն։

BarCamp-ը միջոցառումներ կազմակերպելու նոր ձևաչափ է, որն առաջին անգամ կիրառվել է 2005թ-ին ԱՄՆ-ում՝ Silicon Valley-ում, և հետո ստացել է լայն տարածում ամբողջ աշխարհում։ BarCamp են անվանում տեղեկատվական տեխնոլոգիաների, Ինտերնետի և նոր մեդիաների թեմաներով չկոնֆերանսները։ Չկոնֆերանս, քանի որ միջոցառումն անցնում է ոչ ֆորմալ մթնոլորտում, ինչը ապահովում է բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում։ Երևանում BarCamp չկոնֆերանսը անցկացվում է 2009-ից։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---