Հայտնի են դարձել առաջին օնլայն կինոփառատոնի՝ WebԾիրանի հաղթողները

Հայտնի են դարձել առաջին օնլայն կինոփառատոնի՝ WebԾիրանի հաղթողները

PanARMENIAN.Net - Այսօր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը ամփոփեց WebԾիրան կինոփառատոնի արդյունքները։ WebԾիրանը առաջին օնլայն կինոփառատոնը մեկնարկել էր 2011-ի նոյեմբերի 15-ին «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի և webtv.am ինտերնետային հեռուստատեսության նախաձեռնությամբ:

Փառատոնի նախագահ Հարություն Խաչատրյանի խոսքով նախօրոք մտածված օնլայն քվերակության փոխարեն հաղթող ֆիլմերին ընտրել է պրոֆեսիոնալ ժյուրին. «Որպեսզի հաղթողներն ընտրված լինեն արդար և մասնագետի պրոֆեսիոնալ կարծիքով մենք որոշեցինք կազմել հատուկ ժյուրի, որում ընդգրկվեցին կինոգետների և լրագրողների»։

WebԾիրանի գլխավոր մրցանակին`1000 դոլարին արժանացավ Դիանա Կարդումյանը «Աշնան Արև» ֆիլմի համար, երկրորդ մրցանակը` 500 դոլարը շնորհվեց շվեդահայ ռեժիսոր Արսեն Այրապետյանին «Հատվող ճակատագրերի հանգրվանը» ֆիլմի համար։

Խրախուսական մրցանակներ շնորհվեցին հինգ ֆիլմի ռեժիսորների` Նարե Մկրտչյանին «Թեթև հպում» ֆիլմի համար, Գոհար Խաչատրյանին «Նախշոյի դպրոցը» ֆիլմի համար, Հովհաննես Պապիկյանին «Էն ուրիշ ֆրունզիկը» վավերագրական ֆիլմի համար, ԱրտեՆերսեսին «Օգնիր նրանց հիմա» ֆիլմի համար և «Bye-Bye» ֆիլմի համար ռեժիսորներ Արեգ Մկրտչյանին, Հրայր Լազյանին և Աշոտ Հարությունյանին:

«Տեխնոլոգիաների զարգացմամբ զարգացել են նաև այն ռեժիսորները, որոնք նկարում են իրենց ֆիլմներն այդ տեխնոլոգիաներով»,-նշեց Հարություն Խաչատրյանը և հավելեց, որ հաջորդ WebԾիրանը կանցկացվի 2012-ի սեպտեմբերին։ WebԾիրան փառատոնին ներկայացվել էին 49 տարբեր ժանրերի ֆիլմեր: Ներկայացված ֆիլմերը հեռարձակվել են webtv.am ինտերնետային հեռուստատեսությունում։ Ֆիլմերը դիտել են ավելի քան 42 000 անգամ:

Օնլայն կինոփառատոնին կարող էին մասնակցել Հայաստանում և արտերկրում ապրող բոլոր հայ կինոռեժիսորները: Ֆիլմերը կարելի էր նկարել ցանկացած տեխնիկական միջով` հեռախոս, լուսանկարչական ապարատ և այլն:

9  27.01.12 - "WebԾիրան" առցանց կինոփառատոնի հաղթողների մրցանակաբաշխությունը
 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---