Յանկո Տիպսարևիչը Մայամիում երեկույթի ժամանակ աշխատել է որպես դիջեյ![]() 23 մարտի 2012 - 12:14 AMT PanARMENIAN.Net - Սերբ թենիսիստ Յանկո Տիպսարևիչը, ով մարտի 23-ին Մայամիում Sony Ericsson Open-ի երկրորդ շրջանում կխաղա Դավիթ Նալբանդյանի հետ, Facebook սոցցանցում իր էջում պատմել է, թե ինչպես է անցկացնում իր ազատ ժամանակը: Յանկոն երեկույթի ժամանակ աշխատել է որպես դիջեյ, իսկ նրա գործընկերը հայտնի ֆրանսիացի երաժիշտ և պրոդյուսեր Բոբ Սինքլերն էր: Ավելի վաղ Նալբանդյանն ու Տիպսարևիչը հանդիպել են երկու անգամ, և երկու խաղերում էլ առավելության է հասել արգենտինահայ թենիսիստը: Նրանց վերջին հանդիպումը տեղի է ունեցել Ինդիան Ուելսում BNP Paribas Open-ի շրջանակում, որտեղ Նալբանդյանը հաղթել է 6:3, 3:6, 6:3 հաշվով: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |