23 մարտի 2012 - 14:21 AMT
ԵՄ-ն խստացրել է Իրանի դեմ պատժամիջոցները և երկարացրել դրանց կիրառումը մինչև 2013-ի ապրիլի 13-ը

Եվրամիության խորհուրդը մարտի 23-ին որոշում է ընդունել Իրանի վերաբերյալ պատժամիջոցները խստացնելու մասին, ի պատասխան այդ երկրում մարդու իրավունքների ոտնահարումներին, և երկարացրել պատժամիջոցների ազդեցությունը մինչև 2013-ի ապրիլի 13:

ԵՄ խորհուրդը 17 հոգու ավելացրել է անձանց ցուցակի մեջ, ովքեր պատասխանատում են մարդու իրավունքների ոտնահարման համար: Նրանց նկատմամբ գործում է Եվրոպա մուտք գործելու արգելք, ինչպես նաև սառեցվում են նրանց հաշիվները: Ընդհանուր առմամբ, ցուցակը կազմված է 78 անուններից: Բացի դրանից, ԵՄ-ն արգելել է Իրան արտահանել սարքավորումներ, որոնք կարող են օգտագործվել էլեկտրոնային և հեռախոսային հաղորդագրությունների վրա վերահսկողության համար:

Ինչպես հայտարարել է ԵՄ գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, Եվրամիությունը լրջորեն անհանգստացած է Իրանում մարդու իրավունքների վատաթարացող իրավիճակով և կոչ է անում Իրանի իշխանություններին կատարել իրենց միջազգային պարտավորությունները մարդու հիմնարար ազատությունների և իրավունքների պաշտպանության հարցում: