Բակո Սահակյանը հաստատել է ԼՂՀ քաղաքացիական պաշտպանության հայեցակարգի նախագիծը![]() 23 մարտի 2012 - 16:46 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մասնակցությամբ մարտի 23-ին տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության հայեցակարգի նախագիծը: Ինչպես հաղորդում է Արցախի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը, օրակարգի հարցի վերաբերյալ զեկույցով հանդես է եկել փրկարար ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը: Նախագահ Սահակյանը քաղաքացիական պաշտպանության կազմակերպումը եւ իրականացումը համարել է պետության կարեւորագույն գործառույթներից մեկը եւ պետական անվտանգության բաղկացուցիչ ու անբաժանելի մասը: Երկրի ղեկավարը հավանություն է տվել քաղաքացիական պաշտպանության հայեցակարգի նախագծին եւ անվտանգության խորհրդի քարտուղարին հանձնարարելսահմանված կարգով ընթացքավորել եւ հաստատման ներկայացնել այն` համապատասխան հանձնարարականներով: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |