Անդրեյ Արեշև. ԵՄ և Ֆրանսիայի դիրքորոշումները ղարաբաղյան հարցի շուրջ միշտ չէ, որ համընկնում են![]() 23 մարտի 2012 - 16:53 AMT PanARMENIAN.Net - ՌԳԱ Սևծովյան և Կասպից ծովի տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի և Կովկասի ԱԻ քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի աշխատակից Անդրեյ Արեշևը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանել է Եվրախորհրդարանի փաստաթուղթը Հայաստանի վերաբերյալ, որում առաջարկում է փոխարինել ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիայի մանդատը ԵՄ մանդատով: Արեշևի կարծիքով, այս որոշումը վաղուց էր նախապատրաստվում և բխում է տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդելու ԵՄ ցանկությունից: Բացի այդ, Ֆրանսիա,` որպես ԵՄ անդամ, դե-ֆակտո ներկայացնում էր ԵՄ դիրքորոշումը, սակայն փորձագետը պակաս կարևոր չի համարում այն, որ Ֆրանսիայի ցանկություններն ու կարծիքները տարբերվում էին ԵՄ մյուս անդամների կարծիքներից: Հենց այս պատճառով, Բրյուսելի ճնշմամբ հարցը քննարկման է դրվել և, ամենայն հավանականությամբ, այն կհաստատվի: Բուն ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում փոփոխություններն ըստ Արեշևի քիչ հավանական են, չնայած որ, ԵՄ անդամների դիրքորոշումներն այս հարցի առնչությամբ տարբեր են: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |