Ուկրաինան մտադիր է պարզեցնել հայկական ապրանքների մաքսազերծումը Փոթի-Իլյիչեվսկ սահմանահատվածում![]() 23 մարտի 2012 - 17:53 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ուկրաինայի պետական մաքսային ծառայության նախագահ Իգոր Կալետնիկին: «Ուրախ ենք, որ Հայաստանի ևՈւկրաինայի մաքսային մարմինների միջև ձևավորվել են փոխհամագործակցության ջերմ հարաբերություններ: Մենք կգործադրենք բոլոր ջանքերը՝ այդ հարաբերությունները հետագայում ևս զարգացնելու և ամրապնդելու համար»,-Տիգրան Սարգսյանի խոսքը մեջբերում է կառավարության մամուլի ծառայությունը: Ուկրաինայի պետական մաքսային ծառայության նախագահը նշել է, որ իր երկրի համար շատ կարևոր է բարեկամական և եղբայրական Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը, որը հանդիսանում է նաև Ուկրաինայի առևտրատնտեսական կարևոր գործընկերներից մեկը: Այդ առումով, Իգոր Կալետնիկը վստահեցրել է, որ առաջիկայում կիրականացվեն Փոթի-Իլյիչեվսկ սահմանահատվածով հայկական ապրանքների մաքսազերծման ընթացակարգերի պարզեցման աշխատանաքներ: Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի և Ուկրաինայի պետական մաքսային ծառայության միջև փորձի փոխանակմանը և երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք այլ հարցեր: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |