23 մարտի 2012 - 18:11 AMT
Գագիկ Ջհանգիրյան. Եթե ընտրությունները պատշաճ մակարդակով անցնեն, ՀԱԿ-ը խորհրդարանում մեծամասնություն կկազմի

Ընդդիմադիր ՀԱԿ իրավական հանձնաժողովի համակարգող, Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի կարծիքով, եթե մայիսի 6-ին նախատեսվող խորհրդարանական ընտրություններն անցնեն պատշաճ մակարդակով, ապա ընդդիմադիր ՀԱԿ-ը խորհրդարանում կունենա մեծամասնություն: Այն հարցին, թե ինչու նա չի առաջադրել իր թեկնածությունը, Ջհանգիրյանը պատասխանել է, որ ավելի վաղ չէր հայտարարել, որ պատրաստվում է առաջադրվել, ուստի այդ հարցը ի սկզբանե չպետք է տրվեր: