Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ 16 թերթ կենթարկվի մոնիտորինգի![]() 23 մարտի 2012 - 18:30 AMT PanARMENIAN.Net - Հասարակության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ առաջիկա երկու ամիսներին` մարտի 12-ից մայիսի 12-ը` խորհրդարանական ընտրությունների շրջանում կանցկացնի տպագիր մամուլի մոնիտորինգ: PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, թե ո՞րն է մոնիտորինգի հիմնական նպատակը, ասոցիացիայի ներկայացուցիչ Տաթևիկ Փիրումյանը պատասխանեց, որ ասոցիացիան մտադիր է պարզել`ընտրական գործընթացների շրջանում մատուցված տեղեկատվությունը որքանով է բխում հասարակական պահաջմունքից, որքանով է հավասարաչափ կամ սուբյեկտիվ: «Մեր նպատակը ընրական գործընթացները լուսաբանելու ընթացքում կեղծիք, թաքնված գովազդ բացահայտելը չէ, այլ այն, թե արդյո՞ք թերթի ընթերցողը ստանում է ընտրական գործընթացի մասին ամբողջական պատկերացում»,-ընդգծեց Տաթևիկ Փիրումյանը: Նրա խոսքով`մոնիտորինգն արվում է տվյալ ԶԼՄ-ի օգտին: Տաթևիկ Փիրումյանի համոզմամբ` արդյունքում թերթը կներկայացնի հավասարակշիռ տեղեկատվություն, նաև կբարձրանա ԶԼՄ-ի վարկանիշը: Ծրագիրը կֆինանսավորվի Եվրամիության կողմից` «Աջակցություն Հայաստանում 2 ընտրական գործընթացներին» ծրագրի շրջանակներում: Ծրագրի համար հատկացվել է 9900 եվրո: Այս մասին հայտնել է Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի գործադիր տնօրեն Տաթևիկ Փիրումյանը` այսօր կայացած ասուլիսի ժամանակ: Մոնիտորինգի արդյունքում դիտարկվելու են «Իրատես դե ֆակտո», «Ազգ», «Իրավունք», «Հայոց աշխարհ», «Հայակակն ժամանակ», «Երկիր», «Ժամանակ», «Ժողովուրդ», « Չորրորդ ինքնիշխանություն»,«Հրապարակ», «168 ժամ», «Առավոտ», «Հայացք», «Օրակարգ», «Голос Армении», «Новое время» թերթերը: Ամեն երկուշաբթի կհրապարակվեն մոնիտորինգի նախորդ շաբաթվա արդյունքները, իսկ հետագայում կհրապարակվեն նաև մոնիտորինգի ամբողջական արդյունքները: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |