Հրանտ Դինքի ընտանիքը պահանջում է նոր հետաքննություն սկսել

Հրանտ Դինքի ընտանիքը պահանջում է նոր հետաքննություն սկսել

PanARMENIAN.Net - «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբանները դիմել են Ստամբուլի գլխավոր դատախազություն, պահանջելով նոր հետաքննություն սկսել՝ հաշվի առնելով Թուրքիայի Պետական վերահսկիչ խորհրդի կողմից հրապարակված զեկույցը: Փաստաբանները պահանջում են պարզաբանել գործի կասկածելի մանրամասները:

Ղեկավարվելով զեկույցով՝ փաստաբանները Թուրքիայի գլխավոր դատախազությանն ուղղված ուղերձում նշել են, որ Տրապիզոնի ոստիկանության աշխատողների մեղադրանքով հետաքննության ընթացքում հաշվի են առնվել միայն այն փաստաթղթերը, որոնք ստացվել են այդ կառույցում: Այլ հետաքննություններ չեն անցկացվել:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---