Գագիկ Մինասյան. Առաջիկա ԱԺ ընտրությունների ֆավորիտները ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն են![]() 24 մարտի 2012 - 12:31 AMT PanARMENIAN.Net - Առաջիկա խորհրդարանական ընտրությունների հիմնական ֆովորիտները Հայաստանի Հանրապետական և «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններն են: Այս մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀԿ անդամ Գագիկ Մինասյանը: Ըստ նրա, ՀՀԿ-ին ու ԲՀԿ-ին հաջորդում են 3-4 կուսակցություններ, որոնք 5 տոկոսի շեմին են: Գագիկ Մինասյանը կարևորել է նաև երկրում նորմալ ընտրությունների անցկացումը՝ նշելով, որ այժմ բոլոր նախադրյալները կան դրա համար: Ըստ նրա, այդ նախադրյալներն են կայուն ներքաղաքական և արտաքին քաղաքական իրավիճակը, նոր Ընտրական օրենսգիրքը, ինչպես նաև նախորդ ընտրությունների փորձը: Նախընտրական մրցավազքին, որը դուրս է գալիս եզրագիծ, մասնակցում են ութ քաղաքական կուսակցություններ և մեկ նախընտրական դաշինք ի դեմս ընդդիմադիր ՀԱԿ-ի: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |