Շահումյանի անվան հրապարակում այսօր Հայաստանի փոստային կապի օպերատոր Haypost Trust Management-ը ներկայացրեց 25 նոր փոխադրամիջոց, որոնք մասամբ կփոխարինեն փոստային կապի հին ավտոմեքենաները:
Արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը և Haypost Trust Management գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիչյանը:
Վերջինս նշեց, որ նոր փոխադրամիջոցների շնորհիվ 50 տոկոսով կավելանան Երևանի և Արագածոտնի մարզի երթուղիները, իսկ մնացած մարզերի երթուղիների քանակը կավելացվի համաձայն «Հայփոստ»-ի առաջիկա 5 տարիների Մաստեր պլանի: Ծրագրի ընթացքում նախատեսվում է ներդնել 25.000.000 ԱՄՆ դոլար, որի միջոցով կարդիականացվեն 300 փոստային մասնաճյուղեր: «Նախաստեսվում է իռլանդական նոր ծրագիր կիրառել սպասարկման գրասենյակներում, վերապատրաստել սպասարկման ցանցը, նորացնել տրանսպորտային միջոցները», - ասաց «Հայփոստ»-ի տնօրենը: