ՀՀԿ-ն առնվազն պետք է կրկնի նախորդ ընտրությունների արդյունքը, գտնում է Գագիկ Մինասյանը![]() 24 մարտի 2012 - 12:45 AMT PanARMENIAN.Net - Իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում առնվազն պետք է կրկնի 2007թ. ընտրությունների արդյունքը: Այս մասին Երևանուրմ կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը: Ըստ նրա, այդ վստահությունը հիմնված է ինչպես կուսակցության բարձր վարկանիշի, այնպես էլ նրա առաջնորդ՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի էլ ավելի բարձր հեղինակության վրա: Մինասյանը նաև պատասխանել է լրագրողների այն հարցին, թե ինչպես կարող է կուսակցությունը այդքան բարձր ցուցանիշ ակնկալել, հաշվի առնելով ծանր իրավիճկը երկրում, ինչը խոստովանում են նույնիսկ իշխանությունները: «Մեր քաղաքացիները լավատեղյակ են Հայաստանում առկա խնդիրներին, նմանատիպ խնդիրներ համաշխարհային ճգնաժամի պատճառով կան բոլոր երկրներում»,-ասել է նա: Ըստ Մինասյանի, Հայաստանն արդեն դուրս է եկել մինչճգնաժամային մակարդակի, այն դեպքում, երբ շատ երկրներ դեռ չեն հասել դրան: Նա հիշեցրել է, որ նույնիսկ ճգնաժամի ամենածանր պահին երկրում չկրճատվեց ոչ մի սոցիալական ծրագիր: Մինասյանը հավելեց, որ ՀՀԿ վստահությունը բացի վերջին դրական տնտեսական զարգացումներից, պայմանավորված է նաև իշխանությունների հաջողություններով ներքին ու արտաքին քաղաքականության մեջ: Նա նաև հավելել է, որ իր անձնական կարծիքով, Աժ ընտրություններից հետո կրկին կոալիցիա կստեղծվի: Ըստ նրա, այդ կարծիքը հիմնված է նախորդ փորձի ու գործող կոալիցիոն հուշագրի վրա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |