24 մարտի 2012 - 14:17 AMT
ՀՀ նախագահը կմասնակցի Կորեայի միջուկային գագաթաժողովին, այնուհետև կմեկնի Սինգապուր

Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 25-ին աշխատանքային այցով կմեկնի Կորեայի Հանրապետություն: Ինչպես հայտնում է նախագահի մամլո ծառայությունը, Սերժ Սարգսյանը Սեուլում հինգ տասնյակից ավելի պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ կմասնակցի Միջուկային անվտանգության հարցերով 2012թ. գագաթնաժողովին:

Նախագահ Սարգսյանը մարտի 27-29-ը պետական այցով կմեկնի Սինգապուրի Հանրապետություն, որտեղ նախատեսված են հանդիպումներ Սինգապուրի նախագահի, վարչապետի, երկրի գործարար շրջանակների հետ: