Մեծ Բրիտանիայի ՆԳՆ-ը հնարավոր ուղիներ է որոնում Սիրիա նախագահ Բաշար Ասադի կնոջը՝ Ասմա Ասադին, բրիտանական հպատակությունից զրկելու համար, շաբաթ օրը գրում է Daily Telegraph թերթը:
Պարբերականի տվյալներով, իշխանությունները կարող են օգտվել բրիտանական իմիգրացիոն օրենսդրության հոդվածներից մեկից, որը թույլ է տալիս զրկել հպատակությունից այն դեպքում, եթե մարդը սպառնալիք է ներկայացնում հասարակությանը: Սակայն փորձագետների կարծիքով, այդ միջոցները կոչված են երկու քաղաքացիություն ունեցող ահաբեկիչների նկատմամբ կիրառելու համար, և դեռ չի եղել այդ հոդվածն օգտագործելու դեպք, ուստի Ասմա Ասադի նկատմամբ այն կիրառելու հնարավորությունը քիչ հավանական է, գրում է «Ինտերֆաքսը»:
ՆԳՆ-ը նաև արտակարգ պլան է մշակում այն դեպքում, եթե Ասմա Ասադը որոշի մեկնել Մեծ Բրիտանիա: