ՀՀ ՍԱՀՄԱՆԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՍԿՍՎԵԼ Է ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԻՃԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ՀԱՅՑԻ ԼՍՈՒՄԸ

PanARMENIAN.Net - Հայաստանի Սահմանադրական դատարանում այսօր սկսվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները անվավեր ճանաչելու վերաբերյալ նախագահի նախկին թեկնածու, Հայաստանի Ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի հայցի լսումը: Հայցվորի շահերը ներկայացնող ԱԺ պետա-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանը եւ դատապաշտպան Աշոտ Սարգսյանը հանդես են եկել միջնորդությամբ նիստը հետաձգելու մասին` ապրիլի 2-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ներկայացված փաստաթղթերին ծանոթանալու նպատակով: Դրանց թվում են` ԿԸՀ-ի կողմից ստացված բողոքների եւ հայտարարությունների մասին փաստաթղթերը, ինչպես նաեւ դրանց ուսումնասիրման արդյունքները: Փակ խորհրդակցությունից հետո դատարանը որոշեց հետաձգել նիստը մինչեւ ապրիլի 5-ը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---