ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՕԳՏԻՆ17 մարտի 2004 - 21:07 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում Հայաստանը հանդես է գալիս կառուցողական դիրքերից եւ հակամարտության կողմերի միջեւ առանց նախապայմանների համագործակցության ծրագրերի իրագործման օգտին: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւան ժամանած ԵԱՀԿ Գործող նախագահ, Բուլղարիայի ԱԳ նախարար Սողոմոն Պասիի հետ հանդիպման ժամանակ: Վարչապետը նշել է, որ նման համատեղ ծրագրերի իրագործումը կնպաստի հակամարտության կողմերի միջեւ վստահության ամրապնդմանը: Նա ընդգծել է, որ Երեւանը հանդես է գալիս բանակցային գործընթացի շարունակության օգտին եւ շարունակաբար ջանքեր է գործադրում ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ` ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, այնպես էլ ուղղակի շփումների միջոցով:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |