ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԸՆԴԼԱՅՆԵԼ ԵՎ ԽՈՐԱՑՆԵԼ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՏ17 մարտի 2004 - 21:53 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը պատրաստ է ընդլայնել եւ խորացնել հարաբերությունները Եվրամիության հետ, հայտարարել է այսօր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն Եվրամիություն-Հայաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի Ուրսուլա Շլայխերի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ: Ինչպես հաղորդել են ՀՀ նախագահի մամլո ծառայությունում, հանդիպման ընթացքում Ռ.Քոչարյանը ողջունել է ԵՄ-ի «Դեպի ընդլայնված Եվրոպա. նոր հարեւաններ» նախաձեռնությունը: «Դա մեզ համար լուրջ խթան է բարեփոխումների ողջ գործընթացը եւ օրենսդրությունը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու առումով», -ընդգծել է նախագահը: Իր հերթին Շլայխերը նշել է, որ Հարավային Կովկասը ԵՄ հետաքրքրությունների շրջանակում է, եւ Եվրոպան շահագրգռված է այս տարածաշրջանում կայունության եւ խաղաղության հաստատմամբ: Կողմերը քննարկել են նաեւ ղարաբաղյան խնդրի կարգավորման ընթացքը եւ իրավիճակը Հարավային Կովկասում:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |