ԱԴՐԲԵՋԱՆԸ ԱՅԼԵՎՍ ՉՈՒՆԻ ԻՐ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՇԱՆՍԵՐ, ԳՏՆՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՂԵԿԱՎԱՐԸ

PanARMENIAN.Net - Հակաիրաքյան կոալիցիային միանալը ի չիք է դարձրել Ադրբեջանի շանսերը վերականգնելու իր տարածքային ամբողջականությունը: Բաքվի «Էխո» թերթին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Ռուսաստանի իսլամական կոմիտեի ղեկավար Հեյդար Ջեմալը: Նրա խոսքերով, այդ քայլը «Ադրբեջանին դնում է մերժված երկրի վիճակում` եւ՛ մահմեդականների, եւ՛ Եվրոպայի հանդեպ» եւ սպառնում է Բաքվին «լիակատար մարգինալացմամբ, որն էլ իրենից վտանգ է ներկայացնում երկրի անկախության համար կա՛մ Ռուսաստանի, կա՛մ Իրանի կողմից, Հայաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում, որն ԱՄՆ-ի կողմնակիցը չէ»: Ջեմալի կարծիքով, այն, ինչը կարող է դրդել Հայաստանին վերանայել իր տեսակետները Ղարաբաղի հարցում, կարելի է արտահայտել երկու դրույթով. առաջինը` Ղարաբաղը ազատագրելու ադրբեջանական ժողովրդի եւ նրա ղեկավարության իրական քաղաքական կամքի դրսեւորումն է, իսկ երկրորդը` այդ հարցում ողջ իսլամական աշխարհի միասնությունը Ադրբեջանի հետ»: Սակայն հակաիրաքյան կոալիցիային միանալուց հետո Ադրբեջանի այդ շանսերը ի չիք են դառնում, եզրափակել է Ռուսաստանի իսլամական կոմիտեի ղեկավարը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---