28 մարտի 2012 - 17:17 AMT
Թուրքիան կրկին առաջարկել է միջնորդ դառնալ «վեցնյակի» հետ Իրանի բանակցություններում

Թուրքիան կրկին պատրաստակամություն է հայտնում միջնորդ դառնալ միջուկային ծրագրի վերաբերյալ «վեցնյակի» և Իրանի միջև բանակցություններում: Այդ մասին հայտարարել է Թեհրանում Անկարայի դեսպան Ումիդ Յարդիմը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո տված բլից-հարցազրույցում: Դեսպանի խոսքով, Թուրքիան շահագրգռված է Իրանի և «վեցնյակի» մեջ փոխզիջման հասնելու մեջ, հաղորդում է IRNA-ն:

«Ամեն ինչ կախված է կողմերից, որոնք նույնպես պետք է ցանկություն հայտնեն բանակցություններ անցկացնել Անկարայի միջնորդությամբ: Էրդողանը Սեուլում Բարաք Օբամայի հետ քննարկել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցություններ անցկացնելու հարցը: Գոյություն ունի հնարավորություն, որ նրա փորձը բանակցություններ անցկացնելու մեջ կօգնի Իրանի ղեկավարությանը կառուցողական որոշումներ ընդունել»,- ասել է ԻԻՀ-ում Թուրքիայի դեսպանը: