28 մարտի 2012 - 17:34 AMT
Արմեն Աշոտյանը անցկացրել է խոստացված Facebook-յան մամուլի ասուլիսը

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը «Ազատություն »ռադիոկայանի ուղիղ եթերում ավարտեց իր առաջին Facebook-յան ասուլիսը: Այն անցնում էր «Ազատություն» ռադիոկայանի «Մաքս ԹՎ» հաղորդման ուղիղ եթերում: Նախարարին հարցեր ունեցողները եթերից 15 րոպե առաջ կարող էին իրենց հարցերը գրել նրա ֆեյսբուքյան էջում հայտնված գրառման տակ:

Օգտատերերը հարցեր են հղել կապված ուսանողների կրթաթոշակների բարձրացման, դպրոցներում 10-ամյա կրթության վերականգնման, ուսումնական պրակտիկաների ավելի արդյունավետ կազմակերպման մասին:

Օգտատերեին հետաքրքրել էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` երիտասարդ գիտնականներին հատկացրած 100 մլն դրամի ճակատագիրը: Եղել էր նաև հարցադրում-մտահոգություն կապված ուսանողական խորհուրդների չափից դուրս քաղաքականացված լինելու հետ:

30 րոպե տևած հաղորդման ժամանակ նախարարը փորձել է պատասխանել հնարավորինս շատ հարցերի: