28 մարտի 2012 - 19:58 AMT
Դմիտրի Մեդվեդևը խորհուրդ է տալիս Ռոմնիին «օգտագործել գլուխը» և հիշել, որ «սառը պատերազմն» ավարտվել է

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը մեկնաբանել է ԱՄՆ նախագահի թեկնածու, հանրապետական Միտ Ռոմնիի հայտարարությունը, որը Ռուսաստանն անվանել է ԱՄՆ-ի «թիվ մեկ աշխարհաքաղաքական թշնամին»: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, Մեդվեդևը հայտարարել է, որ նման պիտակներից «Հոլիվուդի հոտ է գալիս»՝ մեկնաբանելով ամերիկյան նախընտրական քարոզարշավի մասնակիցներին «օգտագործել գլուխը» և հիշել, որ «սառը պատերազմի» ժամանակներն արդեն անցյալում են:

Մեդվեդևը հավելել է, որ Ռուսաստանը տրամադրված է ԱՄՆ հետ երկխոսության զարգացմանն անկախ Ամերիկայում կայանալիք նախագահական ընտրությունների ելքից, բայց վստահության մակարդակը կախված է կոնկրետ անձնավորություններից: