Հակոբ Սանասարյան. Թեղուտի հանքավայրին վերաբերող փաստաթղթերը ստեղծվել են ՀՀ օրենքների խախտումներով

Հակոբ Սանասարյան. Թեղուտի հանքավայրին վերաբերող փաստաթղթերը ստեղծվել են ՀՀ օրենքների խախտումներով

PanARMENIAN.Net - Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը PanARMENIAN.Net ին հղած նամակում ներկայացրել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը» (ՇՄԱԳ) և «Աշխատանքային նախագիծը»` համարելով դրանք ՀՀ օրենքների խախտումներով ստեղծված:

ՀՀ բնապահպանության նախարարության արտոնագրով «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերությանը թույլատրվել է ուսումնասիրել և ապա շահագործել Լոռվա մարզի Թումանյանի շրջանի անտառներում գտնվող «Թեղուտ» պղնձամոլիբդենային հանքավայրը: Ընկերությանը տրամադրվել է 1970 հա, որից 1589,6-ը՝ անտառային ֆոնդի, իսկ 380,4-ը համայնքային հողեր են: Թեղուտի հանքավայրի «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը» (ՇՄԱԳ) և «Աշխատանքային նախագիծը» (Նախագիծ), Հակոբ Սանասարյանի համոզմամբ,ստեղծվել են ՀՀ օրենքների խախտումներով, իրականացվելիք ծրագիրը կիսատ է, այդտեղ առկա են թերհաշվարկներ, կոծկումներ, կեղծիքներ:

Նրա հավաստմամբ` եթե մանրազնին ու անկողմնակալ հաշվարկվեն Հայաստանի Հանրապետությանը հասցվելիք վնասները՝ բոլոր հնարավոր բաղադրամասերով, և օգտագործվեն իրականությունն արտացոլող մեթոդներ ու սակագներ, ապա կարելի է ենթադրել, որ վնասները միլիարդավոր անգամներ կգերազանցեն Նախագծում բերված 28,5 տարվա հաշվով 900-1432 ժամանակավոր աշխատատեղի (տարեկան միջին աշխատավարձը՝ 2400 ԱՄՆ դոլար, Նախագիծ, հատոր 9, էջ 14) ստեղծման և պետական գանձարան մուծվելիք 101,7 մլն դոլար շահութահարկի այսպես կոչված օգուտներին:

«Թեղուտի հանքավայրին վերաբերող նյութերի ուսումնասիրողները հեշտությամբ կհամոզվեն, որ թե՛ Նախագիծ կազմողները, թե՛ դրան դրական եզրակացություն տվողները, թե՛ խնդրին վերաբերող Կառավարության որոշում կայացնողները անտեսել են բնության-ժողովրդի-պետության շահերը»,-նշվում է նամակում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---