Եվրախորհրդարանը կոչ է անում IIHF-ին զրկել Բելառուսին 2014-ի հոկեյի ԱԱ անցկացնելու իրավունքից

Եվրախորհրդարանը կոչ է անում IIHF-ին զրկել Բելառուսին 2014-ի հոկեյի ԱԱ անցկացնելու իրավունքից

PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանն ընդունել է բանաձև, որում կոչ է արել Հոկեյի միջազգային ֆեդերացիային (IIHF) Բելառուսին զրկել 2014-ի աշխարհի առաջնությունն անցկացնելու իրավունքից: Եվրախորհրդարանականները նման որոշում ընդունել են Բելառուսում քաղբանտարկյալների առկայության և մարդու իրավունքների ոտնահարումների բազմաթիվ փաստերի պատճառով:

Պատգամավորները, մասնավորապես, կոչ են արդել ԵՄ հոկեյի ազգային ֆեդերացիաներին ճնշում գործադրել IIHF վրա, որպեսզի այս տարվա մայիսին Հելսինկիում կայանալիք կոնգրեսում որոշում ընդունվի առաջնությունը տեղափոխել այլ երկիր, քանի դեռ Բելառուսում չեն ազատվել բոլոր քաղբանտարկյալները, հաղորդում է Lenta.ru-ն:

Անցած շաբաթ ԵՄ խորհուրդը որոշում է ընդունել Բելառուսի նկատմամբ պատժամիջոցների հերթական ընդլայնման մասին: Մի շարք սահմանափակումներ են դրվել խոշոր բելառուսցի գործարարների վրա:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---