Իրաքում ընթանում է ԱՊԼ գագաթաժողովը, գլխավոր թեման՝ Սիրիան է

Իրաքում ընթանում է ԱՊԼ գագաթաժողովը, գլխավոր թեման՝ Սիրիան է

PanARMENIAN.Net - Սիրիայի իրավիճակը դարձել է Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովի գլխավոր թեման, որը բացվել է Բաղդադում: Հանդիպմանը մասնակցում են կազմակերպությունում ներկայացված երկրների կեսի առաջնորդները:

Մարտի 29-ին Բաղդադում երեք ժամ ուշացումով բացվել է Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովը: Անվտանգության նկատառումներից ելնելով ԱՊԼ անդամ-երկրների պատվիրակությունների կեսից ավելին Բաղդադ չեն ժամանել, հաղորդում է dpa գործակալությունը: Հանդիպման գլխավոր թեման դարձել է Սիրիայում տիրող իրավիճակը, սակայն սիրիական ղեկավարության ներկայացուցիչները Բաղդադ չեն ժամանել:

Գագաթնաժողովը, որին ներկա է նաև ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, ընթանում է խիստ հսկողության տակ գտնվող «կանաչ գոտում» Իրաքի մայրաքաղաքում, հիշեցնում է AFP-ն: Հանդիպման նախօրեին գոտու մոտ տեղի էր ունեցել հզոր պայթյուն:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---