Ֆրանսիայի դեսպանատանը սկսվել է արտասանության մրցույթը![]() 29 մարտի 2012 - 18:20 AMT PanARMENIAN.Net - Այսօր` մարտի 29-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը սկսվեց ֆրանսերեն արտասանության մրցույթը: Այն կազմակերպվել է ԿԱԶԱ շվեյցարական մարդասիրական հիմնադրամի և Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի նախաձեռնությամբ: Միջոցառումն անցկացվում է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի սեզոնի շրջանակում: Նախապես ընդունված 25 հայտերից ընտրվել են 15 ներկայացուցիչներ Երևանի տարբեր բուհերից: Այն ընթանում է 3 փուլով: Առաջին փուլում մասնակիցները ներկայացնում են իրենց, այնուհետև քաշում թուղթ, որտեղ գրված է ֆրանսիական դասական որևէ գրողի ստեղծագործության մի հատված: Երկրորդ փուլից հետո 7 հոգանոց ժյուրին ընտրում է լավագույն 7-ին, ովքեր էլ անցնում են եզրափակիչ փուլ: Նախատեսված է 3 մրցանակային տեղ, ինչպես նաև հանդիսատեսի, դեսպանատան համակրանքի մրցանակ: 1970 թ. ստեղծվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախատիպ` Մշակութային և տեխնիկական համագործակցության ասոցիացիան: Որպես ֆրանկոֆոնիայի օր է ընտրվել մարտի 20-ը: Ֆրանկոֆոնիան, որպես շարժում, միավորում է 75 պետություն, որոնցից 56-ը ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրներ են, 19-ը` դիտորդներ: Այդ կազմակերպության հովանու ներքո տոնվում են Ֆրանկոֆոնիայի օրերը, շաբաթները և ամիսները: Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը միացել է 2008 թ-ին: Այս տարի Կինշասայի գագաթաժողովում երկրին շնորհվելու է լիիրավ անդամի կարգավիճակ: Հայաստանում Ֆրանկոֆոնիայի միամսյակի միջոցառումները սկսվել են մարտի 16-ին, Բիզեի «Կարմեն» օպերայի համերգային կատարմամբ: Պաշտոնապես միամսյակն ավարտվելու է ապրիլի 13-ին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |